Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ֆուտբոլիստի փոխարեն՝ փոցխ

Ֆուտբոլիստի  փոխարեն՝ փոցխ
10.02.2017 | 12:27

Անգլիայի առաջնության յոթերորդ լիգայում հանդես եկող «Բարտոն Ռովերս» թիմի ղեկավարությունը ձմեռային պատուհանում արել է յուրօրինակ գնում՝ ֆուտբոլիստի փոխարեն ձեռք բերելով փոցխ: Գնումն արժեցել է 6,99 ֆունտ ստեռլինգ: Փոցխի շնորհանդեսը տեղի է ունեցել թիմի մարզադաշտում` ոչ պակաս զվարճացնելով ֆուտբոլի սիրահարներին: Ի դեպ, այս նախաձեռնությունը միանգամայն հանձնարարելի կլիներ և հայաստանյան ֆուտբոլային ակումբների համար, միայն թե փոցխի փոխարեն ավելի գերադասելի կլիներ քլունգը, թեպետ, մեր մեջ ասած, քլնգելու տեղ էլ չկա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ